երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թրամփի երդմնակալության օրը հայտնի է

Թրամփի երդմնակալության օրը հայտնի է

ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին Կապիտոլիումում:

Երդմնակալության օրը Թրամփը կերդվի, այնուհետև հանդես կգա ելույթով: Նրա ելույթի պաշտոնական մասից հետո տեղի կունենան հանդիսավոր շքերթ և երդմնակալության պարահանդես:

Հանդիսավոր միջոցառումներից հետո Դոնալդ Թրամփն իր տիկնոջ հետ, ինչպես նաև ընտրված փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ հետ կժամանեն Սպիտակ տուն, որտեղ նրանց կդիմավորեն գործող նախագահ Ջո Բայդենը և գործող փոխնախագահ Քամալա Հարիսը՝ իշխանությունը փոխանցելու համար:

  • Կիսվել: