հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Տոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն

Տոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է «Կենտրոնական Ասիա և Ադրբեջան» համագործակցության ձևաչափի շրջանակներում քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն:

Նա կարծիք է հայտնել, որ առայժմ հնարավոր է այդ հարցը քննարկել փորձագիտական մակարդակով։

«Դրանց ինտեգրումը կընդլայնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու առկա ներուժը և կհամապատասխանի մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին», - ասել է Տոկաևը Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս երթուղու զարգացմանը, քանի որ վերջին տարիների դինամիկան վկայում է դրա աճող պահանջարկի մասին: Նա հավելել է, որ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ենթակառուցվածքային բոլոր խնդիրների իրականացման դեպքում մինչև 2040 թվականը Կասպից ծովով բեռնափոխադրումների հոսքը կարող է քառապատկվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: