հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տխուր եմ, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը․ Մխիթարյան

Տխուր եմ, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիիխ Մխիթարյանը անդրադարձել է միլանյան թիմի ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի՝ ՊՍԺ տեղափոխվելու որոշմանը։

«Տխուր եմ, որ Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվում, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը։ Խոսքը նրա կարիերայի մասին է, և նա է պատասխանատվություն կրում իր ընտրության համար։ Շնորհակալ եմ նրան, որ խաղացել է ինձ հետ այս 6 ամիսների ընթացքում և կխաղա մնացած 5-ի ընթացքում»,- DAZN-ի փոխանցմամբ՝ ասել է Մխիթարյանը։

Շկրինյարը ՊՍԺ տեղափոխվելու պայմանագիր է կնքել, բայց ակումբներին չի հաջողվել համաձայնության գալ խաղացողի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխության հարցում։ Նա մրցաշրջանը կավարտի միլանյան թիմում։

  • Կիսվել: