շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թիրախների թվում է եղել «Հեզբոլլահ»-ի ճշգրիտ հրթիռների խոշորագույն գործարանը. Իսրայելի ՊՆ

Թիրախների թվում է եղել «Հեզբոլլահ»-ի ճշգրիտ հրթիռների խոշորագույն գործարանը. Իսրայելի ՊՆ

Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է Լիբանանում հրթիռներ արտադրելու և պահելու համար օգտագործվող՝ «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, տեղեկացնում է Ֆրանսպրեսը՝ հավելելով, որ Իսրայելն այդտեղ բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ ի հեճուկս նոյեմբերին սահմանված հրադադարի:

Ինչպես հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ թիրախների թվում է եղել «Հեզբոլլահ»-ի ճշգրիտ հրթիռների խոշորագույն գործարանը, իսկ զինվորականները հայտարարել են, որ հարվածը թիրախավորել է «ռազմավարական զենքի արտադրության և պահպանման համար օգտագործվող ենթակառուցվածքները» Լիբանանի հարավում և Բեքաա հովտի արևելքում։

«Ահաբեկչական կազմակերպության կողմից իրեն վերականգնելու կամ դրան սպառնալու ցանկացած փորձ կհանդիպի անողոք վճռականության»,- խոստացել է նա։

Նշենք, որ Լիբանանի պետական NNA լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է Բեքաայում և երկրի հարավում հասցված հարվածների մասին:

Ե՛վ Կացը, և՛ իսրայելական զինվորականները «Հեզբոլլահին» մեղադրել են իր ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու փորձերի համար և պահանջել, որ լիբանանյան բանակը սկսի զինաթափել շարժումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ «Հեզբոլլահ»-ը պետք է վայր դնի զենքերը։

  • Կիսվել: