երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում. երեք խոշոր քաղաքներում առաջատար են ընդդիմադիրները

ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում. երեք խոշոր քաղաքներում առաջատար են ընդդիմադիրները

Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում կայացած ՏԻՄ ընտրություններում առաջատար են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության թեկնածուներ Էքրեմ Իմամօղլուն, Մանսուր Յավաշը և Ջեմիլ Թուգայը: Այս մասին վկայում են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, տեղեկացնում է Daily Sabah-ը:

Նշվում է, որ նրանք առաջ են անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներ Մուրադ Քուրումից, Թուրգութ Ալթինոքից և Համզու Դաղից:

Ստամբուլում ընտրություններում առաջատար է գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը հավաքել է ընտրողների ձայների 50,27 տոկոսը։

Անկարայում գործող քաղաքապետը նույնպես ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավասն է։ Նա ստացել է ձայների 58,58 տոկոսը։

Իզմիրում քվեաթերթիկների 51,3 տոկոսը մշակելուց հետո հաղթում է Ջեմիլ Թուգայը (48,06 տոկոս)։ Նա քաղաքապետի պաշտոնում կփոխարինի իր կուսակից Թունչ Սոյերին։

Ընդհանուր առմամբ, մինչ այժմ ստուգվել է քվեաթերթիկների 47,64 տոկոսը:

 

  • Կիսվել: