ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տղամարդը Երուսաղեմում ներխուժել է հայկական եկեղեցի ու փորձել վնասներ հասցնել

Տղամարդը Երուսաղեմում ներխուժել է հայկական եկեղեցի ու փորձել վնասներ հասցնել

Երուսաղեմում դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացել է Երուսաղեմի իր աղբյուրներից։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
 
Տեսանյութում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում խուլիգանություն կատարած տղամարդուն։ Վերջինիս չեզոքացրել էին եկեղեցու հայ աշխատակիցները։
Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։
Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։

  • Կիսվել: