երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված հակամարտության տարածման հետ, ՀԱՊԿ քարտուղարությունը՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մասին

Տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված հակամարտության տարածման հետ, ՀԱՊԿ քարտուղարությունը՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մասին

ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելը:

«ՀԱՊԿ քարտուղարությունում մեծ անհանգստությամբ են ընդունել Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից զանգվածային հարվածների մեկնարկի մասին հաղորդագրությունները, որոնք ուղեկցվում են, այդ թվում, խաղաղ բնակիչների մահով:

Տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված հակամարտության տարածման հետ։ Կիսում ենք իրավիճակի գնահատականը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից։ Համոզված ենք, որ կողմերը պետք է շուտափույթ վերադառնան քաղաքական երկխոսության և հակամարտությունը կարգավորեն միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: