հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Tesla-ն Թուրքիայի փոխարեն ընտրել է Հնդկաստանին

Tesla-ն Թուրքիայի փոխարեն ընտրել է Հնդկաստանին

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերությունը դիտարկում է որոշ երկրներում ընկերության նոր մասնաճյուղ բացելու հնարավորությունները, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ այդ երկրների շարքում է եղել նաև Թուրքիան, որը սակայն դիտարկվող պետությունների ցանկից դուրս է մնացել:

Իսկ «Tesla»-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն ընտրել է Հնդկաստանը՝ որպես թեկնածու երկրներից մեկը: Նշվում է 2024-ի հունվարին կհայտարարվի Հնդկաստանում ներդրում անելու վերաբերյալ Մասկի որոշման մասին:

Նշենք, որ ըստ նախնական լուրերի՝ ներդրումների համար նախատեսված գումարը լինելու է ոչ պակաս քան 2 մլրդ դոլարը:

  • Կիսվել: