կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցություն տեղի չի ունենա. Գերմանիայի կանցլեր

Տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցություն տեղի չի ունենա. Գերմանիայի կանցլեր

 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չէ և տեսանելի ապագայում տեղի չի ունենա:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին Շոլցն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Խնդիրն այն է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ, տեսանելի ապագայում տեղի չի ունենա»,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակը։

  • Կիսվել: