երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրիտանական ավիակիրը չի կարողանա մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Բրիտանական ավիակիրը չի կարողանա մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Բրիտանական «HMS Queen Elizabeth» ավիակիրը, որը պետք է գլխավորեր սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները,  կիրակի դուրս չի գա ծով, քանի որ վերջին ստուգումների ժամանակ պտուտակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել, հայտնել են թագավորական ռազմածովային նավատորմից:

«HMS Queen Elizabeth»-ը չի մասնակցի Նորվեգիայի արկտիկական ափերի մոտ զորավարժություններին և կփոխարինվի «HMS Prince of Wales» ավիակրով։

Քանի որ «HMS Queen Elizabeth»-ը  շարքից դուրս է եկել, ռազմածովային նավատորմը, հնարավոր է, չկարողանա նավը ուղարկել Կարմիր ծով, ինչպես ենթադրում էր երկրի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին:

Այժմ Steadfast Defender զորավարժությունը ութ  նավերի կազմով՝ չորս բրիտանական, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսպանիայի  և Դանիայի նավերից, կգլխավորի «HMS Prince of Wales» ավիակիրը։

Ծրագրերի այս փոփոխությունը ճիշտ հակառակն է այն բանի, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսին, երբ «HMS Prince of Wales»-ը խափանվեց ճանապարհին պտուտակի անսարքությունից՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ Միացյալ Նահանգների և Կանադայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ժամանակ: Ավիակիրը պետք եղավ քարշակով  վերադարձնել Ուայթ կղզու նավահանգիստ և զորավարժությունների ժամանակ նրա տեղը զբաղեցրեց «HMS Queen Elizabeth»-ը։

 

  • Կիսվել: