երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Telegram-ը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը. Բուդանով

Telegram-ը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը. Բուդանով

Telegram-ը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, տեղեկացնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:

Ն րա խոսքով՝ Ուկրաինայում այն փակելը տեխնիկապես դժվար է, բայց հնարավոր է:

«Ես երբեք չեմ վախեցել և այժմ ուղիղ ասում եմ ՝ Telegram-ը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։  Ես դա բացարձակապես ուղիղ եմ ասում, և մենք դա նույնիսկ փաստաթղթերով ենք ասել»,-հայտարարել է Բուդանովը։

  • Կիսվել: