շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Telegram-ը 2018-ից իշխանությունների համար բացահայտում է հանցագործների IP հասցեները, հեռախոսահամարները. Դուրով

Telegram-ը 2018-ից իշխանությունների համար բացահայտում է հանցագործների IP հասցեները, հեռախոսահամարները. Դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ հավելվածը տարբեր երկրների իշխանությունների կողմից հիմնավորված իրավական հարցումների դեպքում արդեն մի քանի տարի է՝ բացահայտում է հանցագործների հեռախոսահամարներն ու IP հասցեները։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։
Նա հայտարարել է, որ հավելվածի ադմինիստրացիան այս տվյալները տրամադրել է, եթե ստացել է հիմնավորված իրավական հարցում։ Մասնավորապես, ինչպես նշել է Դուրովը, Telegram-ը հանցագործների տվյալները բացահայտել է Բրազիլիայի իշխանություններին և Եվրամիության երկրներին։
«Մենք պարզեցրել և միավորել ենք մեր գաղտնիության քաղաքականությունը տարբեր երկրներում: Բայց մեր հիմնական սկզբունքները չեն փոխվել»,- եզրափակել է հավելվածի հիմնադիրը։


  • Կիսվել: