երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Թել Ավիվում կայացել է հոկտեմբերի 7-ից հետո ամենախոշոր հակակառավարական բողոքի ցույցը

Թել Ավիվում կայացել է հոկտեմբերի 7-ից հետո ամենախոշոր հակակառավարական բողոքի ցույցը

Թել Ավիվում կայացել է 2023թ հոկտեմբերի 7-ին «Ալ Աղասայի փոթորիկ» գործողությունից հետո ամենախոշոր հակակառավարական բողոքի ցույցը, հայտնում է «Յեդիոթ Ահարոնոթ» թերթը, փոխանցում է parstoday.ir-ը:

Նշվում է, որ ցուցաարարները քննադատել են կառավարությանը և պահանջել ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին, բնաև պահանջել են արտահերթ ընտրություններ Իսրայելում։

Նախորդ շաբաթ օրերի նման, Գազայում արդեն 260 օր շարունակվող պատերազմի և գերիների խնդրի չլուծման ստվերում, մեծ թվով իսրայելցիներ հավաքվել են օկուպացված Պաղեստինի տարբեր շրջաններում, և պահանջել լուծարել կաբինետն ու անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ցույցի կազմակերպիչները բոլոր քաղաքացիներին հրավիրել են միանալ համազգային գործադուլին։

Բողոքի ցույցեր են անցկացվել 70 շրջաններում։ Իսկ Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել շուրջ 2 հազար մարդ։
Ռեժիմի «Իթթիհատ» կուսակցության առաջնորդ Բենի Գանցը, ով մինչև վերջեր ռեժիմի ռազմական կաբինետի անդամ էր, ցուցարարներին է միացել Կարմի Ջաթ շրջանում:

Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտարարել է, որ Թել Ավիվում «Լիկուդ» կուսակցության կենտրոնակայանի դիմաց ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա։

Իսրայելցի գերիների ընտանիքները ծաղրել են ՀԱՄԱՍ-ի մասին Նեթանյահուի ուռճացված հայտարարությունները և ասել․ «Քանի դեռ իսրայելցի գերիները ՀԱՄԱՍ-ի մոտ են, ինչպե՞ս կարող է Նեթանյահուն հայտարարել, որ խմբավորումը պարտվել է»։

  • Կիսվել: