Թել Ավիվում ցուցարարները պահանջում են վերադարձնել մնացած 18 պատանդների մարմինները
Թել Ավիվի պատանդների հրապարակում այսօր բազմաթիվ ցուցարարներ են հավաքվել, որոնք կոչ են անում Իսրայել վերադարձնել մնացած 18 պատանդների մարմինները: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։
Ոմանց ձեռքերին պաստառներ են Իթայ Չենի՝ հոկտեմբերի 7-ին սպանված զինվորներից մեկի լուսանկարներով, որոնց մարմինները պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը տարել է Գազա։
Մյուս պաստառներին գրված է. «Դուք մենակ չեք, մենք ձեզ հետ ենք մինչեւ վերջին պատանդը»։ Ի պաշտպանություն մնացած պատանդների՝ բողոքի ցույցեր են տեղի ունենում Հայֆայում, Զիխրոն Յաակովում, Երուսաղեմում եւ այլ վայրերում։


