կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տեխասում, Օդեսա քաղաքի մոտ տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ

Տեխասում, Օդեսա քաղաքի մոտ տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ

5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տեխասի նահանգի Օդեսա քաղաքում, իր կայքում տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է UTC ժամանակով ժամը 10.27-ին, Օդեսա քաղաքից 154 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Քաղաքն ունի 118 հազար բնակիչ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: