ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թեհրանը զգուշացրել է Ադրբեջանին ու Հայաստանին

Թեհրանը զգուշացրել է Ադրբեջանին ու Հայաստանին

Թեհրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին, չի հանդուրժի իր սահմաններին կամ տարածքում ագրեսիան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ և ուշադիր հետևում է մեր երկրի սահմանային շրջաններում ակտիվությանը և անընդունելի է համարելով հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ագրեսիան մեր երկրի տարածքում՝ լրջորեն զգուշացնում է նրանց անհրաժեշտ զգուշության մասին», – ասել է դեսպանը։

Դեսպանի խոսքով, եթե անհրաժեշտություն ծագի, Իրանը պարտադիր անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

  • Կիսվել: