Թեհրանը տեղյակ է, թե ինչ կլինի, եթե գործարքը չկայանա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անուղղակի մասնակցելու է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև Ժնևում նախատեսված բանակցություններին: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թրամփը:
Նրա խոսքով՝ Իրանի հետ շատ դժվար է բանակցել։
«Թեհրանը տեղյակ է, թե ինչ կլինի, եթե գործարքը չկայանա»,-ասել է ԱՄՆ նախագահը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հավելել է, որ Իրանի հետ գործարք կնքելը հեշտ չի լինի: Պատճառը, ըստ նրա, այն է, որ Թեհրանում որոշումներ կայացնողն «արմատական շիա հոգևորականությունն է»։
Ռուբիոն ընդգծել է նաև, որ Վաշինգտոնը չի ցանկանում գերագնահատել առկա հնարավորությւոններն ու հեռանկարները։


