հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թեհրանը մերժեց Վաշինգտոնի համագործակցության առաջարկը

Թեհրանը մերժեց Վաշինգտոնի համագործակցության առաջարկը

Թեհրանը մերժեց Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ ամերիկյան կառավարության կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:

«Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում», - ըստ իրանական պետական աղբյուրների՝ ասել է դիվանագետը: Նա նաևնշել է, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով իրանցի գեներալին::

Նշենք, որ Սա պաշտոնական Թեհրանի առաջին արձագանքն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Նախօրեին ուշ երեկոյան Սպիտակ տան ղեկավարը հատուկ ելույթ է ունեցել՝ հստակեցնելով Վաշինգտոնը դիրքորոշումը Իրանի հարցով: Թրամփի այդ ուղերձը փորձագետները գնահատում են որպես նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ելույթը հաջորդել է Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերի, ինչպես նաև մի շարք այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներին:

  • Կիսվել: