երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում. Խաթամի

Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում. Խաթամի

Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջև համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել:

Այս մասին այսօր ասել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում Է ISNA-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք Ռուսաստանի հետ կարևոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով՛՛:

Նախարարն անդրադարձել է նաև երեկվանից իրենց նկատմամբ զենքի էմբարգոյի վերացմանը և հիշեցրել, որ Իրանը ռազմական համագործակցության համաձայնագրեր ունի Չինաստանի և ՌԴ-ի հետ:

Խաթամին վստահեցրել է, որ Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում:

՛՛Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով՛՛,- ասել Է նա:


 
 

  • Կիսվել: