հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թեհրանը դրական է գնահատել Պուտին-Ռայիսի հանդիպումը

Թեհրանը դրական է գնահատել Պուտին-Ռայիսի հանդիպումը

Կրեմլում Ռուսաստանի և Իրանի նախագահներ Պուտինի և Ռայիսիի հանդիպման մասին Իրանի նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Իրանի և Ռուսաստանի նախագահների Ռայիսիի և Պուտինի առանձնազրույցը տևել է երեք ժամ։ Կողմերը մանրամասն և շատ օգտակար քննարկումներ են ծավալվել Գազայի հարցով երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շուրջ։ Ռայիսին, մատնանշելով տարածաշրջանում համագործակցության հաջող փորձը, հանդես է եկել որոշ նախաձեռնություններով։ Որոշվել է, որ երկու կողմերը պետք է համաձայնեցնեն իրենց գործողություններն ու նպատակները»։

  • Կիսվել: