հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թեհրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը. ԻԻՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ

Թեհրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը. ԻԻՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ

Թեհրանը հայտարարել է Հայաստանի հետ պատմական սահմանների փոփոխման անթույլատրելիության մասին, տեղեկացնում է Miran Press-ը:

Նշվում է, որ Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդին ասել է. ՛՛Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հստակ հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին՛՛:

Նա նաև հավելել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում ՛՛ցանկացած եվրոպական ռազմական ներկայության՛՛:

 

  • Կիսվել: