ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին՝ ԶԼՄ-ներում վիրավորանքների և Իսրայելի հետ կապված զարգացումների առնչությամբ

Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին՝ ԶԼՄ-ներում վիրավորանքների և Իսրայելի հետ կապված զարգացումների առնչությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Ադրբեջանի Հանրապետությունում մուսուլման եղբայրներին ու քույրերին խորհուրդ ենք տալիս զգուշանալ սիոնիստ թշնամու իրական նկրտումներից», հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Սիոնիստական ​​ռեժիմի հետ երեք տասնամյակ հարաբերություններից հետո Ադրբեջանի Հանրապետությունը որոշեց բացել իր դեսպանատունը Թել Ավիվում, ինչը մեծ զայրույթ  է  պատճառել պաղեստինյան խմբերին և ժողովրդին: 

Թել Ավիվում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան բացմանը զուգահեռ Սիոնիստական ​​ռեժիմի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը խոսել է Թել Ավիվի և Բաքվի միջև հակաիրանական համագործակցության մեծացման մասին։

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ուրբաթ օրը,   այս երկրի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության մասին բացատրություններ տալու փոխարեն, անհիմն հայտարարությամբ հանդես գալով, ասել է,որ Իրանը մասնակից է եղել այդ երկրի խորհրդարանի պատգամավորի դեմ իրականացած մահափորձին:

Այս կապակցությամբ ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին մարտի 31-ին  Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի միջև ձեռք բերված պայմանավորվածության և Բաքվի ԱԳ նախարարության խոսնակի հնչեցրած անհիմն հայտարարության մասին իր թվիթերյան միկրոբլոգում  գրել է. Ադրբեջանի կառավարությունից պահանջել ենք պարզաբանել  Բաքվի  հետ «հակաիրանական միասնական ճակատ ստեղծելու» համաձայնագրի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի հայտարարությունը, սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է պատասխանից, փոխարենն Իրանի դեմ հնչեցրել է նոր մեղադրանքներ: Արդյոք այս լռությունը չի վկայո՞ւմ, որ Բաքուն կողմնակիորեն հաստատում է իր ռազմավարական դաշնակցի հայտարարությունը»։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը թվիթերյան մեկ այլ գրառման մեջ նշել է.«Սիոնսիտական ոճրագործ ռեժիմն իր տարածամոլական քաղաքականությունն առաջ տանելու շրջանակում, փորձում է մոտենալով իսլամական երկրներին, իսլամական ումմայի մեջ տարաձայնություններ ու պառակտում սերմանել»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հավելել է.«Ադրբեջանի Հանրապետությունում մուսուլման եղբայրներին ու քույրերին  խորհուրդ ենք տալիս զգուշանալ սիոնիստ թշնամու իրական նկրտումներից»:

Թեհրանը նաև բողոքի նոտա է հանձնել Բաքվին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների վիրավորական գործողությունների առնչությամբ՝ զգուշացնելով, որ ԶԼՄ-ների նման պահվածքը կարող է բացասաբար ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։

  • Կիսվել: