կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ

Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ

 Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ: Այդ մասին ասվում Է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ:

«Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են կայացել անվտանգության հարցերի շուրջ: Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշաեւը եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ կոնսուլտացիաների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը: «Բացի այդ, քննարկվել Է տեղեկատվական անվտանգության թեմատիկան, ինչպես նաեւ երկու երկրների ներքին գործերին արեւմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,-ավելացվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: