հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թեհրանում Պաղեստինի վերաբերյալ միջազգային համաժողով կկայանա

Թեհրանում Պաղեստինի վերաբերյալ միջազգային համաժողով կկայանա

Թեհրանում դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Պաղեստինի վերաբերյալ միջազգային համաժողով։

Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին ասել է, որ համաժողովն անցկացվում է  Գազայում և Արևմտյան ափում ճնշված պաղեստինյան ժողովրդին միջազգային աջակցությունն ամրապնդելու, Գազայի հատվածի վրա ռազմական հարձակումները դադարեցնելու, նրա շրջափակումն ամբողջությամբ վերացնելու, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդին միջազգային հումանիտար օգնություն ուղարկելը խթանելու համար:

Միջազգային համաժողովին մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի քաղաքական, կրոնական գործիչներ, մտավորականներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ավելի քան 50 երկրներից:

  • Կիսվել: