երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ, գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչության շարունակության ֆոնին, հինգշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանը: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այս երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը և խիստ բողոքն է հաղորդվել է Ադրբեջանի դեսպանին։

Ափսոսանքը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը հայտարարեց, որ անմիջապես Իրանի բողոքը կփոխանցի Բաքվին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, անդրադառնալով ԻԻՀ-ի սկզբունքային քաղաքականությանը՝ ղարաբաղյան տարածաշրջանում երկու հյուսիսային հարեւանների միջև երկարատև հակամարտության վերաբերյալ, հավելել էր.«Թեհրանը մշտապես ընդգծել է տարածքային ամբողջականության պահպանումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքին համապատասխան և դատապարտել է Ադրբեջանի տարածքների օկուպացիան և ամենաբարձր մակարդակով աջակցել դրա ազատագրմանը»:

 

  • Կիսվել: