Թեհրանն Իսրայելի վրա իր հարձակումը համարում է օրինական պատասխան երկրի ինքնիշխանության ոտնահարմանը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելի վրա իր հարձակումը համարում է օրինական պատասխան երկրի ինքնիշխանության ոտնահարմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ ընդամենը րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Իրանն ավելի քան 500 բալիստիկ ու թևվոր հրթիռ է արձաակել Իսրայելի վրա, դրանցից մեկն ընկել է բնակելի շենքի վրա:
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ հրթիռները ոչնչացրել են Իսրայելի հարավային թաղամասում գտնվող Նևաթիմ ավիաբազան, Թել Ավիվի կենտրոնում պայթյուն է որոտացել: