երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Թեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ստեղծել

Թեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ստեղծել

Իրանն առաջարկել է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակում ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դրանց փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խորհրդական Ամին Տարաֆոն։ Վերջինս մանրամասնել է, որ  նախաձեռնությունը հայտարարվել է վերջերս Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադըքի Ադրբեջան կատարած այցի ժամանակ և արժանացել է պաշտոնյաների հավանությանը:

ՏՐԱՍԵԿԱ-ն ԵՄ-ի առաջարկած բազմակողմ համագործակցության ծրագիր է՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի երկրների միջև տնտեսական հարաբերությունների, առևտրի և տրանսպորտային կապի զարգացման նպատակով:

  • Կիսվել: