կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թեհրան-Անկարա երկաթուղային երթուղին կգործարկվի առաջիկա երկու ամսվա ընթացքում

Թեհրան-Անկարա երկաթուղային երթուղին կգործարկվի առաջիկա երկու ամսվա ընթացքում

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների գործադիր տնօրեն Ջաբար-Ալի Զաքերին հայտնել է առաջիկա երկու ամսվա ընթացքում Թեհրանը Անկարայի և Աֆղանստանի Հերաթ քաղաքի հետ կապող նոր երկաթուղային երթուղիներ գործարկելու պլանների մասին, հաղորդում է Mehr-ը։

Նա այս հայտարարությունն արել է կիրակի օրը՝ ուղևորափոխադրումների երկաթուղային ոլորտում ներդրումներին նվիրված արարողության ժամանակ, որին ներկա է եղել նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։

Զաքերին նշել է, որ Թեհրան-Անկարա գնացքը նախատեսվում է գործարկել երկու ամսվա ընթացքում, իսկ դեպի Հերաթ երթուղին՝ մեկ ամսվա ընթացքում։

Մշակվում են նաև դեպի Թուրքմենստանի Մարի և Տաջիկստանի Դուշանբե քաղաքներ երկաթուղային երթուղիներ գործարկելու ծրագրեր, հավելել է նա։

Զաքերին մատնանշել է հինգ տարվա ուշացումից հետո Թեհրան-Վան գնացքի վերջերս տեղի ունեցած գործարկումը և ասել, որ Իրանից  միջազգային երկաթուղային բոլոր երթուղիները կօգնեն ամրապնդել կապերը երկրների միջև։

Նա նաև ընդգծել է զբոսաշրջային գնացքների զարգացման կարևորությունը՝ կարևորելով Իրանի երկաթուղային ներուժը՝ որպես եկամտի կարևոր աղբյուր։

  • Կիսվել: