շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստ․ օրը հայտնի է

Տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստ․ օրը հայտնի է

Հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կանցկացվի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ հայտնել են ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունից։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը:
 

  • Կիսվել: