շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական միջգերատեսչական խորհրդակցություններ

Տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական միջգերատեսչական խորհրդակցություններ

Բաքվում տեղի են ունեցել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական միջգերատեսչական խորհրդակցություններ, հայտնում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշում է՝ խորհրդակցությունների ընթացքում մտքերի առարկայական փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կատարման շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերի ողջ շրջանակի շուրջ։

Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա համաձայնեցվել է 2023-2025 թվականների միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության հիմնական ոլորտների իրականացման պլանի նախագիծը։

 

  • Կիսվել: