Տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գագաթնաժողովը
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գործակցության եռակողմ գագաթնաժողովը, որի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Լիբիայի կառավարության ղեկավար Աբդուլհամիդ Դբեյբան։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։
Հաղորդվում է, որ օրակարգում են եղել Միջերկրածովյան տարածաշրջանին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և նավթի ոլորտում գործընկերության ամրապնդումը, ինչպես նաև միգրացիան։
Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, ընդգծվել է Գազայի հատվածում հրադադարի և մարդասիրական մատակարարումների կարևորությունը:


