ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճապոնիայում ճամփորդանավի 10 ուղեւորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ճապոնիայում ճամփորդանավի 10 ուղեւորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավի տասն ուղեւորների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Բժիշկները հայտնաբերել են 31 կասկածելի պացիենտ:

Նավի 3700 ուղեւորները եւ անձնակազմի բոլոր անդամները գտնվում են երկշաբաթյա կարանտինում: Նրանց պատվիրված Է մնալ նավախցերում, նրանց կերակուր կբերեն համարների սպասարկման համակարգի միջոցով: Ենթադրաբար վիրուսի տարածող է դարձել 80-ամյա ուղեւորը, որը բնակվում է Հոնկոնգում:

  • Կիսվել: