չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ճապոնիայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին կտրուկ իջել են օգտագործված մեքենաների գները

Ճապոնիայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին կտրուկ իջել են օգտագործված մեքենաների գները

Ճապոնիայում հակառուսական պատժամիջոցների եւ Ռուսաստան արտահանման նվազման ֆոնին կտրուկ իջել են օգտագործված մեքենաների գները, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Փորձագետների խոսքով՝ գների իջեցումը պայմանավորված է Ռուսաստանում ավտոմեքենաների պահանջարկի նվազմամբ։ Երկիրը Ճապոնիայից բերվող օգտագործված մեքենաների ամենամեծ գնորդն էր։

Ինչպես տեղեկացրել է Nikkei թերթը, մարտի առաջին երկու շաբաթվա ընթացքում ճապոնական երկրորդային շուկայում ավտոմեքենայի միջին գինը 785 հազար իեն է (6,5 հազար դոլար), ինչը 5 տոկոսով ավելի քիչ է, քան փետրվարի վերջին։

Ավելի վաղ Ճապոնիան պատժամիջոցներ էր մտցրել Ռուսաստանի դեմ փետրվարի 24-ին Ուկրաինա զորքեր մտցնելու պատճառով։ Վերջին սահմանափակումները մտցվել են մարտի 18-ին։ Դրանք առնչվել են ռուսական 9 ընկերության եւ 15 ռուսաստանցու, որոնց թվում նաեւ պետական պաշտոնյաներ կան։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի պատժամիջոցները վերաբերել են 76 ռուսաստանցու եւ ռուսական 12 ընկերության։ 

  • Կիսվել: