ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի մահվան կապակցությամբ

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի նախկին վարչապետ, պետական -քաղաքական գործիչ Շինձո Աբեի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ, տեղեկացնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից։

«Շինձո Աբեն իր երկրի ճակատագրով մտահոգ ու նրա շահերը աներկբա պաշտպանող իսկական հայրենասեր էր: Նա հավասարակաշռված ու սթափ մտածողության տեր միջազգային մասշտաբի պետական գործիչ էր, որի հետ բախտ եմ ունեցել շփվել ու խորաթափանց քննարկումներ ունենալ:

Իմ մեջ միշտ կմնան այդ լավագույն հիշողությունները ճապոնացի ժողովրդի արժանավոր զավակի մասին:

Խնդրում եմ վշտակցության ու մխիթարանքի խոսքերս փոխանցել Շինձո Աբեի ընտանիքին»,- նշված է Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

 

  • Կիսվել: