ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք է հայտնաբերվել

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք է հայտնաբերվել

Ճապոնիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք է հայտնաբերվել՝ ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 1215-ի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է նաև, որ ևս երկու մարդ մահացել է: Ամենից շատ վարակվածներ կան Հոկայդո կղզում (108 մարդ) և Այտի պրեֆեկտուրայում (85 մարդ)

Մայրաքաղաք Տոկիոյում կորանավիրուսով վարակման 64 դեպք է արձանագրվել, Օսակա պրեֆեկտուրայում՝ 55: Ընդհանուր թվից մոտ 700-ը երկրի ափերին կանգնած Diamond Princess զբոսանավի անձնակազմի անդամներից և ուղևորներից են:

Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, հիվանդությունից մահացել է 16 մարդ:

  • Կիսվել: