կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ճապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետի

Ճապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետի

Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայում ցունամիի մասին նախազգուշացումից ընդամենը մի քանի ժամ անց ալիքներն ափ են նետել մի քանի կետի, հաղորդում է NHK-ն:

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կործանիչներ, պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ էր օդ բարձրացրել՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով երկրին սպառնացող ցունամիի մոնիթորինգի համար։

Հիշեցնենք, որ Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ հարավ-արևելք և Հյուսիս-Կուրիլսկից 360,9 կմ հյուսիս-արևելք: Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։

Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Կուրիլյան, Հավայան կղզիներում, Ճապոնիայում, Ալյասկայում:

  • Կիսվել: