երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

Ճապոնիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև առավելագույնը՝ չորրորդը, և իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել այդ երկրի տարածքը, հայտնել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է, որ, ըստ Ճապոնիայի արտաքին գերատեսչության դասակարգման, այս կամ այն երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ մակարդակը նշանակում է անհապաղ լքել պետության տարածքը և հրաժարվել այդ երկիր ցանկացած ուղևորությունից:

Հաղորդվում է նաև, որ Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է ռուս-ուկրաինական սահմանին լարվածության շարունակական աճով:

  • Կիսվել: