երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին

Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին

Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայից զենք ստանալու և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին մայիսի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ռուսաստանյան ինը ընկերության, Կիպրոսում գրանցված երկու ընկերությունների և ռուսաստանցի մեկ գործարարի նկատմամբ, սակայն պաշտոնյան չի հստակեցրել  ընկերությունների անունները և ռուսաստանցու անունը։

Բացի այդ, Մոսկվայի և Փհենյանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին է հայտարարել Սեուլը։ Հարավային Կորեայի պատժամիջոցները վերաբերում են ԿԺԴՀ-ի յոթ քաղաքացիների և երկու ռուսական նավերի:

Ըստ Հարավային Կորեայի արտգործնախարարության հայտարարության՝ նշված անձանց և ռուսական նավերի դեմ պատժամիջոցները կապված են Փհենյանի միջուկային և հրթիռային մշակումների համար նյութերի մատակարարման և այդ մշակումների ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածության հետ։

Սեուլի հայտարարության մեջ նաև ասվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված քաղաքացիներն ու կազմակերպությունները զբաղվում էին ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև զինամթերք փոխադրելով: 

  • Կիսվել: