Ճապոնիան աջակցում է ԱՄՆ-ին Իրանի հարցում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է Իրանում ԱՄՆ ռազմական գործողություններին Ճապոնիայի ցուցաբերած աջակցության մակարդակից: Այս մասին Թրամփն այսօր ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է CNN-ը։
Նա Ճապոնիան համեմատել է եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք նվազ եռանդով են աջակցել նրան հակամարտության սրման ժամանակ։
Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանա Տակաիչիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է. «Մենք հսկայական աջակցություն և հարաբերություններ ենք ունեցել Ճապոնիայի հետ բոլոր հարցերում: Եվ ես կարծում եմ, որ երեկ, երեկ չէ առաջին օրը Ճապոնիայի վերաբերյալ մեզ ուղղված հայտարարությունների հիման վրա, նրանք իսկապես անում են հնարավոր ամեն ինչ։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի»։
Նշենք, որ հինգշաբթի ավելի վաղ եվրոպական երկրների և Ճապոնիայի մի խումբ համատեղ հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էին Պարսից ծոցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումները և Հորմուզի նեղուցի փաստացի փակումը, հավելելով, որ պատրաստ են նպաստել «նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար համապատասխան ջանքերին»։
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ին՝ Իրանի հարցում վարչակազմի ջանքերին լիովին չաջակցելու համար, երեքշաբթի օրը լրագրողներին ասելով, որ իր կարծիքով պաշտպանական դաշինքը «շատ հիմար սխալ է թույլ տալիս»։
Ավելի ուշ նախագահը հայտարարել է, որ ակնկալում է, որ Ճապոնիան «կխթանի իր դիրքորոշումը»՝ հղում անելով երկրի կախվածությանը Հորմուզի նեղուցից նավթի ներմուծման համար։
«Եվ հետո, ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, նրանք չեն ցանկանում օգնել մեզ պաշտպանել նեղուցը, մինչդեռ դա նրանց է պետք: Սակայն հիմա նրանք շատ ավելի բարի են դառնում, քանի որ տեսնում են իմ վերաբերմունքը: Սակայն ինձ համար արդեն շատ ուշ է»,-ասել է նա:


