շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս

Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս

Ճապոնական Hakuto-R M2 տիեզերական մոդուլը վթարի է ենթարկվել հինգշաբթի Լուսնի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ՝ չափազանց արագության պատճառով, ասվում է iSpace մշակող ընկերության հաղորդագրության մեջ։

Սարքը պետք է վայրէջք կատարեր Լուսնի հյուսիսային մասում՝ Երևանի ժամանակով ժամը 23:17-ին՝ Երկրի բնական արբանյակի մակերես հասցնելով հինգ կիլոգրամանոց Tenacious մինի լուսանգնացը և գիտական ​​հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումները, հայտնում է interfax.ru-ն։ 

Սա ճապոնական ընկերության արդեն երկրորդ անհաջող լուսնային առաքելությունն է։ 2023 թվականի ապրիլին Hakuto-R M1 սարքը նույնպես վթարի էր ենթարկվել Լուսնի մակերևույթին վայրէջք կատարելիս։

  • Կիսվել: