շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ճանապարհի շուրջ ՀՀ-ԱՄՆ պայմանավորվածություններում առկա են հարցեր, որոնք Փեզեշքիանը ՀՀ-ում կքննարկի

Ճանապարհի շուրջ ՀՀ-ԱՄՆ պայմանավորվածություններում առկա են հարցեր, որոնք Փեզեշքիանը ՀՀ-ում կքննարկի

Իրանին սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններում առկա են հարցեր և երկիմաստություններ, որոնք Իրանի նախագահը կքննարկի Հայաստանի ղեկավարության հետ, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը։

«Իրանը վճռականորեն պաշտպանում է իր սահմանների անվտանգությունը և ստատուս քվոն, Հայաստանում շատ լավ գիտեն, որ Իրանն է իրենց երկրի անվտանգության գործոններից մեկը»,- պետական IRNA գործակալության հետ զրույցում ասել է իրանահայ պաշտոնյան:

Մանսուրյանը հիշեցրել է անցած տարիներին Իրանում անցկացված մի շարք զորավարժությունները և պնդել, որ այդ վարժանքներն իրականում կանխել են «որոշ հակառակորդների կողմից Սյունիքի մարզը ուժով բաժանելը»։

  • Կիսվել: