չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ երթ կանցկացվի

Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ երթ կանցկացվի

Ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի կունենա երթ, որի մասնակիցները հանդես կգան «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքի դեմ։

Ըստ Georgia Online-ի՝ երթը կմեկնարկի երեքշաբթի՝ 18.00-ին: Մասնակիցները կհավաքվեն Առաջին Հանրապետության հրապարակում և երթով կշարժվեն դեպի Վրաստանի խորհրդարան։

Երթը տեղի կունենա Վրաստանի Ազգային միասնության օրը: Մասնակիցները կարտահայտեն իրենց անհամաձայնությունը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ընդունմանը: Օրինագիծն անվանում են նաև «ռուսական», քանի որ այն համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը։

Երթի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին մասնակցելու ակցիային՝ հանուն Վրաստանի եվրոպական ապագայի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: