շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման

Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման

Թբիլիսիում՝ ԱԳՆ շենքի մոտ, բողոքի ցույց է սկսվել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ վիզայի ռեժիմի և թռիչքների արգելքի չեղարկման: Այս մասին տեղեկացնում է mk.ru-ն:

Ականտեսների հաղորդմամբ՝ այս պահին շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ստորագրել, որով Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։

Հիշեցնենք նաև, որ Վրաստանի նախագահը, մեկնաբանելով ՌԴ որոշումը, որակել է այն ՛՛սադրանք՛՛:

  • Կիսվել: