ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թբիլիսիում ակցիա է անցկացվել ընդդեմ Արևմուտքի ճնշման և հեղափոխական սցենարների զարգացման

Թբիլիսիում ակցիա է անցկացվել ընդդեմ Արևմուտքի ճնշման և հեղափոխական սցենարների զարգացման

Կիրակի հազարավոր մարդիկ Թբիլիսիում ցույց են կազմակերպել հանուն խաղաղության և կայունության՝ ընդդեմ Վրաստանում հեղափոխական սցենարների զարգացման և Արևմուտքի ճնշման, գրում է Interfax-ը:

Կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի նպատակն է ցույց տալ վրաց հանրության վրդովմունքը՝ կապված երկրում հեղափոխական սցենարների զարգացման ռիսկերի և Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի հետ։

Ցուցարարները քննադատել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, որը վերջին շրջանում նույն գաղափարներն է հնչեցնում, ինչ ընդդիմությունը։

Նրանք Եվրամիության և այլ երկրների քաղաքական գործիչներից պահանջել են հարգել Վրաստանի պետական ​​ինքնիշխանությունը, չմիջամտել երկրի ներքին հասարակական և քաղաքական գործերին և հարաբերությունները կառուցել հարգանքի ու գործընկերության հիման վրա։

Ցուցարարները ներկայացրել են նաև սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող պահանջներ։ Ակցիան անցել է առանց միջադեպերի։

  • Կիսվել: