երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թբիլիսին «Սուրբ Ծննդյան նախաշեմին զարդարված Եվրոպայի կախարդական քաղաքների» շարքում է

Թբիլիսին «Սուրբ Ծննդյան նախաշեմին զարդարված Եվրոպայի կախարդական քաղաքների» շարքում է

«Սուրբ Ծննդյան նախաշեմին զարդարված Եվրոպայի կախարդական քաղաքներ». CNN-ն անվանել է եվրոպական 12 քաղաքները, որոնք խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին այցելել Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոներին, տեղեկացնում է jnews.ge-ն:

Վրաստանի մայրաքաղաքն ընդգրկել է Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի և Լեհաստանի քաղաքների շարքում։ Հոդվածի հեղինակ Ջո Մինիհելը CNN տուրիստական պորտալի ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Թբիլիսի։

«Նրանք, ովքեր սիրում են Սուրբ Ծնունդը, պետք է այցելեն Վրաստան և նրա մայրաքաղաք, Սուրբ Ծնունդն ու Նոր տարին այստեղ թիվ մեկ տոնն է։ Վրաստանում մեծամասնությունը ուղղափառ քրիստոնյաներ են, ուստի Սուրբ Ծնունդը նշվում է ոչ թե դեկտեմբերի 25-ին, այլ հունվարի 7-ին: Վրաստանում տոնակատարությունների գլխավոր օրը դեկտեմբերի 31-ն է։ Տեղի բնակիչները միմյանց նվերներ են տալիս, և ամբողջ քաղաքը լուսավորվում է հրավառությամբ։ Խորհրդարանի շենքի մոտ մեծ տոնածառ է տեղադրվել, իսկ մոտակայքում կազմակերպվել են Սուրբ Ծննդյան գյուղ ու փառատոնային տոնավաճառներ»,- գրում է CNN-ի լրագրողը։

 

  • Կիսվել: