կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թբիլիսին կարող է հաջող միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև. Վոլսկի

Թբիլիսին կարող է հաջող միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև. Վոլսկի

Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիյա Վոլսկին։
Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին նախօրեին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը բավականին բարձր հեղինակություն ունի։ Հետևաբար, այն կարող էր հաջողված միջնորդ լինել ադրբեջանցիների և հայերի միջև։ Կարևորը, որ այդ երկու երկրները և նրանց առաջնորդները ուզում են օգտագործել Վրաստանի ռեսուրսներն այդ ուղղությամբ։ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, մեր ընտանիքներին խաղաղություն է պետք», – ընդգծել է Վրաստանի օրենսդիր մարմնի փոխխոսնակը։

 

  • Կիսվել: