ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թբիլիսի-Մոսկվա չվերթերը կիրականացվեն ամեն օր

Թբիլիսի-Մոսկվա չվերթերը կիրականացվեն ամեն օր

Վրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը չորս տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիից թռել է Մոսկվա, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։

Թռիչքի թույլտվությունը տրվել է մայիսի 16-ին։

Օդանավը բեռնված է եղել մոտավորապես 80 տոկոսով: Ինչպես ՌԻԱ Նովոստիին ասել է ուղևորներից մեկը, տոմս գնելու դժվարություններ չեն եղել։

«Միակ բանն այն է, որ Georgian Airways-ը բջջային հավելված չունի, ուստի ամեն ինչ պետք է գնել կայքի միջոցով»,- ասել է նա։

Չկա նաև վճարման ժամանակ նստատեղ ընտրելու տարբերակ:

Թբիլիսի-Մոսկվա չվերթերը կիրականացվեն ամեն օր:

Ռուսաստանն ու Վրաստանն երեկվանից վերսկսել են 2019 թ. ընդհատված ուղիղ չվերթները։ Երեկ տեղի ունեցավ Մոսկվա-Թբիլիսի չվերթը:

  • Կիսվել: