Թայվանում ութ մարդ զոհվել է հիվանդանոցի հրդեհի ժամանակ
Ութ մարդ զոհվել, երկու հոգի համարվում է անհետ կորած Թայվանի Փինդուն գավառի հիվանդանոցի հրդեհի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նրա տվյալներով՝ հրդեհն սկսվել է հոկտեմբերի 3-ին Դունգան բնակավայրի հիվանդանոցում։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը։
Ինչպես հաղորդել է գործակալությունը, փրկարար գործողության ընթացքում բուժհաստատությունից տարհանվել է ավելի քան 300 մարդ։ Փրկարարները շարունակում են մեկ պացիենտի եւ հիվանդանոցի աշխատակցի որոնումները։ Զոհերից վեցը տղամարդ է, երկուսը՝ կին։