երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թայվանի նորընտիր նախագահն ընդունել է ԱՄՆ-ի պատվիրակությանը

Թայվանի նորընտիր նախագահն ընդունել է ԱՄՆ-ի պատվիրակությանը

Թայվանի նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Լայ Ցինդեն ընդունել է ամերիկյան «ոչ պաշտոնական» պատվիրակությանը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Լայը Թայբեյում ԱՄՆ-ի պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ, մասնավորապես, ասել է «Ես շնորհակալ եմ ԱՄՆ-ի կողմից Թայվանի ժողովրդավարությանը ցուցաբերած մեծ աջակցության համար: Ամերիկացիների այցը հաստատում է Թայվանի և ԱՄՆ-ի միջև սերտ և կայուն գործընկերության փաստը»:

Նշենք, որ ավելի վաղ Թայվանի նախագահի պաշտոնից հեռացող Ցայ Ինվենն էր հանդիպել ամերիկյան պատվիրակության անդամների հետ: Նաամերիկացիների այցն անվանել էր «շատ նշանակալի» և այն գնահատել որպես Վաշինգտոնի և Թայբեյի միջև սերտ գործընկերության հաստատում։

Դեռ ընտրություններից առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, որ քվեարկությունից հետո ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Թայվան՝ «ցույց տալու ամուր ոչ պաշտոնական գործընկերության նշանակությունը»։

Հավելենք, որ Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրուն կղզի պետությունն էլ հայտարարել է, որ խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Թայվանի հետ և ձգտում է վերականգնել դրանք Չինաստանի հետ։

Որոշումն ընդունվել է Թայվանի նոր նախագահի պաշտոնում արևմտամետ թեկնածու Լայ Չինտեի ընտրելուց մի քանի օր անց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը:

 

  • Կիսվել: