երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Թայվանի ափերին 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի ափերին 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանից արևելք ընկած հատվածում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվում է Կիլուն քաղաքից 140 կմ հարավ-արևելք ընկած հատվածում։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 105 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

  • Կիսվել: